News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Մակրոնի ու Միշելի ներկայությամբ, հանձնել է Արցախն Ադրբեջանին. Այդ մասին Աստանայում ասաց Ալիևը (Փաշինյանը լուռ համաձայնությամբ հետևում էր նրա ելույթին)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ մասին Մոսկվայում ասում է Լավրովը։ Եվ վերջապես, այդ մասին էր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում։

Ու երբ այս ամենից հետո «Հավաստի Աղբյուրը» հայտարարում է, որ ինքը դեռևս այս տարվա հունվարից կողմ է եղել ռուսական առաջարկներին, դա կեղծավորություն է և գավառական խորամանկություն։

«Հավաստի Աղբյուրն» ասում է, որ եթե Մոսկվան համոզի Բաքվին, որ պետք է Ղարաբաղի հարցը թողնել հետագային ու նաև համոզի, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան 5,10, 20 տարի, ապա ինքը կողմ է։

Փաշինյանը Պրահայում պաշտոնապես հանձնել է Ղարաբաղն Ադրբեջանին և մտել հակառուսական կոալիցիայի մեջ, բայց զուգահեռաբար Մոսկվային էլ է «այո» ասում։

Պարզ չէ՞, որ Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի հարցը հետոյին թողնելու մոսկովյան առաջարկին, քանզի Նիկոլ Փաշինյանից «նաղդ» ստացել է Ղարաբաղը։ Հենց այդ «նաղդ» ստանալն է պատճառը, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը, խոսվում է ինչ որ մաքսակետ տեղադրելու մասին, պահանջում են այլևս հայկական տեղանուններ չօգտագործել։

1988–ի Ղարաբաղյան շարժումը, շարժման ձեռքբերումները Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները, անկախ Հայաստանի հիմնադիրներն ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, քանզի այս ամենի համար մեղավորներ պետք է փնտրել նաև հիմնադիրների ու կոմիտեականների շարքերում։

Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր։ ՀՀ օրվա իշխանությունները այդ անբարոյական ու անգրագետ միջավայրի ծնունդ են՝ ՀՀՇ–ի թերմացքը։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։

Հնարավո՞ր է կասեցնել այս ընթացքը։ Հնարավոր է, բայց ժամանակն անվերջ չէ։ Չարիքի հաղթարշավը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ գիտակցություն ունեցողները մեկտեղեն իրենց ջանքերը․ հեշտ ու միևնույն ժամանակ դժվար խնդիր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Մակունցը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը…
«Ասաց՝ որդիդ Բաքվի բանտում է». զոհված զինծառայողի մորից 7 հազար դոլար են կորզել՝ խոստանալով վերադարձնել որդուն
Հեռախոսային խոսակցության ընթացքում տեղեկանալով որդուս՝ անհետ կորած լինելու...
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան
Այս գործերը շատ երկար են տեւում, եւ չենք կարող ասել, թե երբ վճիռներ կլինեն…
Վիրավորված եմ, որ մեզ երեք տարի ստերով էին օրորում, իսկ վերջում կապիտուլյացիա ունեցանք. սփյուռքահայ
Նախընտրում եմ ինքս գալ Հայաստան ու իմ ձեռքով օգնություն տալ բանակին, զինվորներին․․․
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են օկուպացված հայկական Շուշին բնակեցնելու մտադրության մասին
Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է Շուշիից բացի բնակեցնել նաեւ այլ բնակավայրեր․․․
Սերգեյ Լավրովը սրում է հարցը, որ մենք հասկանանք՝ինչ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. Ռուստամյան
Լավրովի խոսքերը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ