News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ԵՄ սահմանների վերահսկման Frontex գործակալության աշխատակիցներ կտեղակայի բալկանյան երկրների տարածքում, որոնք ձգտում են միանալ միությանը, տեղեկացրել է Financial Times թերթը։

Թերթի տվյալներով՝ սա եվրոպական սահմանապահ գործակալության աշխատակիցների տեղակայման առաջին դեպքն է իր իրավասության սահմաններից դուրս։ Այս նախաձեռնությունն առաջադրվել է ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու  դեկտեմբերի 6-ին Տիրանայում։

Պատճառը Ալբանիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում եւ չճանաչված Կոսովոյում երրորդ երկրների (այդ թվում եկամտի ցածր մակարդակ ունեցող) հետ անվիզա ռեժիմի մասին համաձայնագրերի առկայությունն է։ Բրյուսելն անհանգստացած է անլեգալ միգրանտների աճող հոսքից, որոնք ԵՄ են մտնում Բալկաններով։ 2022թ. 10 ամսում երրորդ երկրների քաղաքացիների թիվը, որոնք անլեգալ մտել են միության տարածք բալկանյան երկրներով, ավելացել է՝ հասնելով 130 հազարի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2015-ից ի վեր։

«Վիզային ռեժիմի կարգավորումը պարտադիր պայման է»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ «Անընդունելի է, որ Արեւմտյան Բալկանները վիզային համաձայնագրեր ունենան երրորդ երկրների հետ, որոնց քաղաքացիներն օգտվում են ԵՄ մտնելու սողանցքներից»,- ավելացրել է նա։

Բալկաններում Frontex-ի ստորաբաժանումների տեղակայումը կարող է սկսվել եկող տարվա առաջին ամիսներին։ «Դա կօգնի ուժեղացնել սահմանային վերահսկողությունն ամբողջ միգրացիոն երթուղում՝ ազգային սահմանապահ ծառայությունների հետ համագործակցությամբ, եւ կկրճատի անլեգալ միգրանտների հոսքը»,- նշել է պարբերականը։

ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Տիրանայում։ Միգրացիոն հարցերից բացի՝ կքննարկվեն նաեւ Եվրամիության ընքհանուր քաղաքական գծի հետ բալկանյան երկրների արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության համաձայնեցման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում կոչ են անում Ուկրաինային՝ 5-6 տարվա ընթացքում անդամակցել ԵՄ-ին
Չի կարելի ասել, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է․․․
Բորելը հայտարարել է ականազերծման համար Ուկրաինային 25 մլն եվրո հատկացնելու մասին
Մենք մինչեւ 25 մլն եվրո կտրամադրենք այդ տարածքներում ականազերծման ջանքերին աջակցելու համար, որտեղ․․․
Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն․ վարչապետ Ղարիբաշվիլի
Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին․․․
ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարը բանակցություններ է վարում Բաքվում
Փաստացի Բաքվում անցկացվող միջոցառմանը մասնակցելը ագրեսոր երկրի նկատմամբ Արեւմուտքի երկակի ․․․
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 15 հազար ուկրաինացի զինվորական կպատրաստի
Քաղաքացիների եւ նրանց գոյության միջոցների պաշտպանությունն առաջնահերթություն է․․․
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ից վտարել ռուսական ողջ բիզնեսը եւ հրաժարվել ուրանի ներկրումից   
Եվրախորհրդարանի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում եւ պարտադիր չեն Եվրամիության ինստիտուտների համար․․․
Ամենաշատ