News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

2018 թվականի վերջին Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում սկսված ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է 7,2 հազար ժամանակավոր շարժական տնակ, աշխատանքներ են տարվել դրանցում բնակվող քաղաքացիների վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Նա պարզաբանեց, որ այդ մարդկանց համար 0-100 տոկոսանոց աջակցության ծրագրերը կսկսեն իրագործվել 2023 թվականին եւ կավարտվեն 2027 թվականին։ 

Նրա խոսքով՝ քանդման ենթակա շարժական տնակների սեփականատերերը կստանան բնակարանների գնման վկայագրեր, եթե նախկինում նման վկայագրեր են ստացել, բայց տարբեր պատճառներով բնակարան ձեռք չեն բերել։ Արզումանյանը վստահեցրեց, որ նմանատիպ աջակցություն կցուցաբերվի այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ծրագրերին մասնակցելու համար գրանցվելու հետ, ինչպես նաեւ քանդման ենթակա անշարժ գույքի սեփականատերերին:

«Մյուս ծրագիրը մեկ սենյականոց բնակարանի գնին համարժեք ֆինանսական աջակցությունն է բազմազավակ ընտանիքներին, որոնք ապրել են մի քանի շարժական տնակներում եւ թողել միայն մեկ շարժական տնակ։ Մեկ այլ ծրագիր կապված է մեկ տարվա բնակարանի վարաձակալության գումարի փոխհատուցման տեսքով ֆինանսական աջակցության հետ՝ շարժական տնակի քանդման պայմանով։ Իսկ այն ընտանիքների համար, որոնք անօթեւան են եղել դեռ երկրաշարժից առաջ եւ մինչեւ հիմա բնակարանատեր չեն, ծրագիր կիրականացվի սոցիալական բնակարանների հիմնադրամի շրջանակում»,-նշեց նա։

Արզումանյանը հավելեց, որ շահառուները, որոնք պետությունից ստացել են բնակարաններ, սակայն մինչ օրս չեն քանդել ժամանակավոր տնակները, պետք է դա անեն վեց ամսվա ընթացքում: «Եթե այս կամ այն շահառուին հաջողվել է բարելավել բնակարանային պայմանները այլ ծրագրերի շրջանակներում, ապա շարժական տնակները նույնպես պետք է քանդվեն»,-նշեց պաշտոնյան։

Նա չբացառեց, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման արդյունքում աղետի գոտում ժամանակավոր տնակներ, այնուամենայնիվ, կարող են մնալ։ «Ավելին, ռիսկեր կան, որ այդ տնակների քանակը կարող է նույնիսկ ավելանալ։ Այդ դեպքում մեկ ամսվա ընթացքում նման տնակները պետք է ապամոնտաժվեն»,-եզրափակեց Տանյա Արզումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի
Ավելի վաղ հաղորդվում էր 1075 տուժածի մասին․․․
Կաթողիկոսի ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին
Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի...
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ…
Թեհրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին…
Երկրաշարժ Իրանում. Երեւանում այն զգացվել է 3-4 բալ, Սյունիքում` 5 բալ ուժգնությամբ
Նախնական տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանում…
Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս. այն զգացվել է նաև Սյունիքում
Հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ