News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բանկոմատը, որը թույլ է տալիս վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերից գումարով ոսկե մետաղադրամներ գնել, սկսել է սպասարկել հաճախորդներին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում (Տելենգանի նահանգ), գրում է The Economic Times-ը։ Սա առաջին նման ավտոմատն է, որն աշխատում է իրական ժամանակի ռեժիմում ոչ միայն Հնդկաստանում, այլեւ աշխարհում:

Սարքը թողարկվել է հնդկական Goldsikka Pvt Ltd մասնավոր ընկերության կողմից, որը մշակել է ոսկու վաճառքի նորարարական տեխնոլոգիա: Բանկոմատը պարունակում է 5 կգ մետաղադրամ 24-կարատանոց ոսկուց։ Այն թույլ է տալիս ձեռք բերել ոսկի 0,5 գրամից մինչեւ 100 գրամ։ Բանկոմատի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխություններին համապատասխան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ