News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրեյն Օյուուն Էրդենեն հայտարարել է, որ չի պատրաստվում ցրել խորհրդարանն ու կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ազգային անվտանգության խորհրդի նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արձակումը չեն քննարկվել։ Ընդ որում, նախագահն ասել է, որ պատրաստ է աջակցել համակարգային բարեփոխումներին, եթե դրանց աջակցի ժողովուրդը»,-հայտարարել է Մոնղոլիայի վարչապետը։ 

Նա հստակեցրել է, որ ցուցարարները բարեփոխումների վերաբերյալ 20 պահանջ եւ առաջարկ են փոխանցել, առաջին հերթին՝ կապված ընտրական համակարգի հետ։

Ավելի վաղ Մոնղոլիայի Մեծ պետական Հուրալը որոշել է, որ այս պահին արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա մայրաքաղաք Ուլան Բատորում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ