News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը:

Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի և ընկերների ինքնությունը: Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա և 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերը և բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիում երկու եղբայր թմրանյութ են աճեցրել ու օգտագործել. ոստիկանության տեսանյութը
Իսկ 36-ամյա եղբոր տանը ոստիկանները հայտնաբերել են ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք...
2022 թ. Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 24,4%-ով. Ոստիկանության կոլեգիայի նիստ
Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ...
Պարեկային ծառայողների օրինական գործունեությանը միջամտելու համար հերթական քաղաքացուն է մեղադրանք ներկայացվել
Դեպքի ամբողջական հանգամանքները, ինչպես նաև մասնակից մյուս անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու նպատակով...
Դուշանբեում հայտարարել են Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգության աճի մասին
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Տաջիկստանում, հատկապես սահմանամերձ շրջաններում, նկատվում է ․․․
Քննարկվել են ՔԿՀ-ներում թմրանյութերի, բջջայինների արգելման, հացադուլների և ինքնասպանությունների կանխման աշխատանքները
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների գլխավորությամբ ամփոփվել են ՔԿՀ-ների՝ 2022-ի գործունեության արդյունքները...
Այրված տղամարդու ձեռքերում հայտնաբերվել է 2 տուփ լուցկի․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ