News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի 32-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված:

Պարզվեց, որ նա բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան: Երիտասարդը ներկայացվեց Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելում ամերիկացի զբոսաշրջիկը ձերբակալվել է՝ Երուսաղեմի եկեղեցում Քրիստոսի արձանը կոտրելու համար
Անկարգությունները սկսվել են Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության լիազորությունների ստանձնման առաջին շաբաթներին․․․
Հորդանանի մայրաքաղաքում թմրավաճառների ցանց են ոչնչացրել
Խուզարկության ընթացքում կասկածյալներից մեկը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնց հաջողվել է նրան ձերբակալել եւս երեքի հետ միասին․․․
Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել
Տավուշի մարզի պարեկները հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին...
Երեւանի քաղաքապետարանի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է
Քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում եւ ձախ արմնկային ոսկորի կոտրվածք...
Երիտասարդի խուզարկությամբ մեթադոն հայտնաբերվեց
Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական...
Զինդատախազությունը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պահեստում 93 մլն դրամի պակասուրդ է գտել. 5 քրվարույթ է սկսվել
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ...
Ամենաշատ