News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ մրցակցության հարցերով փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  «Հայաստանին միասնական աջակցության շրջանակ. տնտեսական կառավարում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ կայացած հանդիպմանը:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, փորձագիտական ակնարկներ մրցակցության քաղաքականության նպատակների, մրցակցային մարմինների և ոլորտային կարգավորողների միջև գործակցության, սուբսիդիաների, մրցակցության և առևտրի, մրցակցային իրավախախտման դեպքերի կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման և այլ թեմաներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ. ՊԵԿ
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է...
ՀՀ-ում արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ. «Լույս»
Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է…
«Ժողովուրդ». Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս
Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության...
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ...
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին…
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր ուղղություններով. Դորտմունդ, Սոֆիա, Կատովիցե, Պրահա
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի...
Ամենաշատ