News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։

Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։

Կայքի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։ Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։

Կայքի  տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրից հեռացած վարորդը կալանավորվել է. նա եղել էր ոչ սթափ
Ոստիկանները դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։ Դեպքի վայրում...
Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից»․ Զախարովա
Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ընթացքում անվտանգության աշխատակից է սպանվել․․․
Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո. Թեհրանի ոստիկանապետ
Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողն անմիջապես կալանավորվել է...
Բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ. ՊԵԿ
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի...
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ «զինված հարձակման» մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման մասին...
Ամենաշատ