News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հովվաշունը պատառոտել է ութ վայրի կոյոտի, որոնք հարձակվել էին իր տիրոջ ֆերմայի վրա, գրել է LADBible-ը։ Շունը 30 րոպե պայքարել է կոյոտների ոհմակի դեմ եւ կարողացել պաշտպանել ոչխարների հոտը։

Ինչպես պատմել է Ջոն Վիրվիլերը, նրա Կասպեր անունով շունը միակն էր, որ կոյոտների հարձակման պահին եղել էր ֆերմայում։ Վզի եւ պոչի վնասվածքներ ստանալով՝ շունը երկու օր անհետացել էր, վշտացնելով տիրոջը։ Տղամարդն անգամ ոստիկանություն էր դիմել եւ օգնություն խնդրել սոցցանցերի օգտատերերից, որ օգնեն գտնել շանը։

Բայց շուտով Կասպերն ինքն է վերադարձել. նրա վիճակը ցնցել է Ջոնին։

«Նա նայում էր ինձ, ասես ուզում էր ասել. «Բոս, հերիք է նայես իմ վատ վիճակին, պարզապես հոգա իմ մասին»,- պատմել է ֆերմերը։

Վիրվիլերն անմիջապես շանը կլինիկա է տարել, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Բացի այդ, տղամարդը շան բուժման համար հանգանակություն է կազմակերպել եւ արդեն հավաքել է 15 հազար դոլար։ Նվիրատվությունները կծառայեն Կասպերի բուժման վճարմանը, քանի որ, անասնաբույժների խոսքով, հովվաշան բուժումը մի քանի ամիս կտեւի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ