News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Չճանաչված Կոսովոյի նախագահ Վիոսա Օսմանին հայտնել է, որ Պրիշտինան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի մինչեւ այս տարվա վերջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Ալբանիայի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ- Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովից առաջ։

«Այս տարվա վերջին Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, եւ մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն»,-ասել է նա՝ հավելելով, որ ժամանակն է, որ Եվրամիությունը «խոսքից գործի անցնի»: 

Չճանաչված Կոսովոյի առաջնորդը նաեւ ընդգծել է, որ այս գագաթաժողովը Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ բանակցային հարթակ չէ: «Ես այստեղ եմ որպես ամենաեվրոպական երկրներից մեկի առաջնորդ։ Մենք դա ցույց տվեցինք գործով։ Ժամանակն է, որ ԵՄ-ն խոսքից անցնի գործի»,-ասել է նա։

Կոսովոյի եւ Մետոհիայի սերբական ինքնավար մարզը միակողմանի անկախություն է հռչակել 2008 թվականի փետրվարին եւ վերջին տարիներին ակտիվորեն փորձում է անդամակցել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Ինտերպոլին: Կոսովոյի ճանաչմանը դեմ են 60-ից ավելի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ Եվրամիության հինգ անդամ պետություններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ