News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին՝ Ուկրաինայի Զինված ուժերի օրը, նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդաբար դիմավորել է առաջնագծում՝ երկիրը պաշտպանող զինվորների հետ միասին:

Այսպես, Զելենսկին Telegram-ի իր ալիքում եւս մեկ տեսաուղերձ է հրապարակել, հաղորդում է УНИАН-ը։

«Պարոնա՛յք սպաներ, սերժանտներ, զինվորներ, հարգելի՛ զինծառայողներ,  վետերաններ, Ուկրաինայի անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեծ տոնի, այս մեծ օրվա՝ Ուկրաինայի Զինված ուժերի օրվա կապակցությամբ: Այս օրը մենք հիշում ենք մեր զոհված հերոսներին, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Ուկրաինայի։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Ավանդաբար այս օրն առաջնագծում դիմավորում եմ մեր մարտիկների հետ։ Այսօր մենք Դոնբասում ենք։ Պատերազմական գոտին մեծացել է, պայքարը՝ դժվարացել։ Գինն ավելի բարձր է։ Բայց կա մի բան, որը մնում է անփոփոխ, մշտական, դա ձեր քաջությունը, դիմացկունությունը, ձեր կամքը եւ, հետեւաբար, մեր ազատությունն է։ Մենք հպարտանում ենք մեր ցամաքային զորքերով, մեր օդային ուժերով, ռազմածովային ուժերով, հպարտանում ենք մեր հատուկ գործողությունների ուժերով, մեր ռազմական հետախուզությամբ, դեսանտագրոհային զորքերով։ Մենք հպարտանում ենք Ուկրաինայի բոլոր զինված ուժերով։ Հպարտանում ենք մեր գեղեցիկ քաղաքներ Իրպենի, Բորոդնյակի, Բուչայի, Իզյումի, Բալակլեայի, Խարկովի, մեր Ազատության հրապարակի, Կրամատորսկի եւ Խաղաղության հրապարակի ազատագրմամբ։ Եվ, իհարկե, Անկախության մայդանի եւ մեր կամքի ճանապարհն ընկած է Դոնեցկի, Լուգանսկի եւ, իհարկե, Ղրիմի միջով։ Բոլոր գործողությունները հանգեցնում են ազատության: Բոլոր քայլերը տանում են դեպի հաղթանակ, ազատ, խաղաղ եւ անկախ Ուկրաինա»,-ասել է Զելենսկին։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ