News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀԴԿ-ն խստորեն դատապարտում է դեկտեմբերի 3-ի Ադրբեջանի հերթական ահաբեկչությունը՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակելու Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և շրջափակելով Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Ադրբեջանը, մնալով անպատիժ, զանազան կեղծ պատրվակների քողի ներքո, ապատեղեկատվություն տարածելով,  հետևողականորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ, միջազգայնորեն ընդունված համաձայնությունը, որի հիմնարար կետերից է Լաչինի միջանցքի վերաբերյալ  ամրագրված պայմանավորվածությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արձանագրում է, որ ահաբեկչական այս սադրանքների նպատակը Արցախի հայաթափումն է, էթնիկ զտումները և ցեղասպանությունը, պետական այն քաղաքականությունը, որն արդեն իրագործվել է Նախիջևանում: Արցախի 130 հազար հայ բնակչությունը ամբողջական շրջափակման և հումանիտար օրհասական աղետի առջև է, որի հանցավոր պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են:

Համոզված ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները մարդկության դեմ կատարվող ծանրագույն հանցագործություն են, վտանգավոր մարտահրավեր՝ ուղղված միջազգային ողջ հանրությանը և հատկապես մեր տարածաշրջանի բոլոր պետություններին: Հանցագործ ագրեսոր պետության նման քաղաքականությունը պետք է  միարժեք դատապարտվի գործուն զսպման և պատժամիջոցների կիրառմամբ, հակառակ դեպում տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը անդառնալիորեն կվտանգվեն:

Ժամանակն է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանություններն օգտվեն իրենց լեգիտիմ ձեռք բերված սուբյեկտայնության կարգավիճակից՝  որպես հակամարտող կողմ, դիմեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, փաստարկված ներկայացնելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական, հայատյաց քաղաքականության էությունը։

Լաչինի միջանցքը ապահովում է արցախահայության գոյատևումը, և ոչ մի համեմատություն չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պահանջվող, այսպես կոչվող, «Զանգեզուրյան միջանցքի» հետ։ Հիշեցնենք՝ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի անքակտելի տարածքը չէ, այլ ընդամենը պրոտեկտորատ և չի կարող համարվել «անկլավ», քանի որ երեք պետությունների սահմանամերձ տարածք է։

Հայ  հանրությանը, հասարակական քաղաքական ուժերին նաև կոչ ենք անում օրենքի սահմանադրական ուժով ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա, քանզի նրանց կրավորական, ապազգային քաղաքականությունը ոչ միայն հակասում է հայության պետական շահերին, ազգային անվտանգությանը, այլև ավելի է «շահագրգռում» ագրեսոր Ադրբեջանին ռազմական գործողություններով, ուժի սպառնալիքով և կիրառմամբ հարցեր լուծելու:

Իրավունքի ուժը չի կարող նենգափոխվել ուժի  իրավունքով: Արցախահայության և Հայաստանի շահերն անքակտելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն…
Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի...
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը «մոռացել է» պատմել գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին
Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա․․
Հայկական կողմը պատրաստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը. Միրզոյան
Այժմ շրջանառվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գաղափարը. հայկական կողմը պատրաստ է դրան...
Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին
Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ...
Առաջին պատժվողը պետք է լինի Նիկոլն իր ժեխակույտով. զոհվածի մայրը դժգոհ է նախաքննությունից
Եկել ենք, որ հասկանանք, թե մեր գործն ուր է հասել, եկել ենք աասենք, որ մենք անտարբեր չենք, մատների արանքով չենք նայում այս ամենին, այս ցավի հետ սա...
Ամենաշատ