News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար  Էլիոթ Քանգի հետ։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին։

ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկման կարևորությունը։ Հանդիպմանը դիտարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական՝ երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ