News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել Իրանի հարավ-արեւմուտքում՝ օգտագործելով գիտելիքատար ընկերությունների մշակած ժամանակակից մեթոդները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզության բաժնի տնօրեն Մեհդի Ֆակուրը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեք երկրները՝ Ռուսաստանը, Իրաքը եւ Իրանը, ապագայում կիրականացնեն որոնողական եւ հետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալը, իսկ տարածաշրջանի այլ երկրներում հետախուզումը կավարտվի»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆակուրը։

Նա հավելել է, որ հետեւաբար այս երեք երկրները կլինեն առաջատար պետությունների թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ նավթի ու գազի արդյունահանման շարունակականության առումով։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը հետախուզական աշխատանքների իրականացման հարցում համագործակցություն է սկսել չորս երկրների, այդ թվում՝ Տաջիկստանի հետ։

Նա նշել է, որ Իրանում հայտնաբերվել են մոտ 14 հետախուզական բլոկներ, սակայն դրանցից ոչ մեկում ներդրում չի կատարվել երկրի դեմ կոշտ պատժամիջոցների պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան հոսանքի մատակարարման աշխատանքային խումբ են ստեղծել
Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով դեպի Հունգարիա մաքուր էլեկտրաէներգիա տեղափոխելու լայնածավալ նախագիծը կնպաստի երկու կարեւոր նպատակների իրականացմանը․․․․
Լաուրա Լոհմանը Ադրբեջանի իշխանություններին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը
Նա նշել է, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը աջակցում է Կասպից ծովից Եվրոպա գազի արտահանմանը․․․
Ադրբեջանի եւ Ռումինիայի նավթային ընկերությունները գազի մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել  
Պայմանագիրը կգործի 2023 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում․․․
ԵԱՏՄ երկրների վարչապետները որոշել են շարունակել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները
Գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը քննարկման փուլում է․․․
Հայաստանի փորձն ուսումնասիրվում է էլեկտրաէներգիայի շուկան ձեւավորելիս.  Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ԵԱՏՄ-ի անդամ պետությունների փորձը, ասել է ԵՏՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը...
Հայաստանը շահագրգռված է կոնսենսուսով ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցում. Փաշինյան
Կարեւոր եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձեւավորումը, ասել է Փաշինյանը...
Ամենաշատ