News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին. «Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս  ժամանակակից  կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:

Միխայիլ Շվիդկոյը վստահություն է հայտնել, որ մշակույթի ոլորտում առկա  փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ