News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական F-16 ինքնաթիռները մասնակցում են Իրանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, հայտնում է Turan-ը։

Զորավարժությունների ընթացքին հետեւելու համար Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ողջ հրամանատարությունը։ Այսպես, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ ժամանել են գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսեւերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար Էրջյումենտ Թաթլիօղլուն եւ այլ զինվորականներ։ Թուրքական պատվիրակության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել արդիական հարցերի շուրջ, քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Շարունակվող «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի եւ թուրք զինվորականները գիշերը եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում կատարել են տարբեր առաջադրանքներ։ Այս փուլում ոչնչացվել է կեղծ հակառակորդի տեխնիկան եւ կենդանի ուժը, ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը ժամանել է զորավարժությունների անցկացման շրջան՝ հետեւելու նրանց առաջընթացին։ Հիշեցնենք, որ զորավարժություններն ընթանում են Իրանին սահմանակից Աստարայի, Իմիշլիի եւ Ջաբրայիլի շրջաններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ