News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիան 10 միլիարդ եվրո է հատկացրել 35 միավոր F-35A Lightning II կործանիչ գնելու համար, հայտնում է Bloomberg-ը։

Միջոցները կհատկացվեն 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամից, որը ֆինանսավորվում է պարտքի հաշվին։ Պլանի համաձայն մատակարարումները նախատեսվում են 2026-2029 թվականն ընկած ժամանակահատվածում։ Գերմանական փաստաթղթի համաձայն՝ գումարը ներառում է «օդ-երկիր» դասի հրթիռներ եւ ցամաքային ենթակառուցվածքներ։

Շոլցն ավելի վաղ խոստացել էր, որ Գերմանիան տարեկան իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 տոկոսը կներդնի պաշտպանության ոլորտում՝ հատուկ հիմնադրամի աջակցությամբ։ Պաշտպանական ընկերություններում առկա դժվարությունները եւ գնումների հետ կապված այլ խնդիրները խոչընդոտում են ծախսերի ավելացմանը: Պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը վերջերս վերանայել է ՀՆԱ-ի 2 տոկոսի նպատակը եւ հայտարարել է, որ Բեռլինը «միջինը առաջիկա հինգ տարիների ընթացքում» կհասնի դրան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ