News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում հայտնաբերել են բենզասղոցով կանգուն ծառեր հատող մի տղամարդու։ Դսեղի 47-ամյա բնակիչը հասցրել էր փայտանյութը մասամբ մանրացնել ու բեռնել մեքենան։ Տղամարդը փայտանյութի օրինակության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։

Ապօրինի ծառահատման երկրորդ դեպքը բացահայտվել էր Մարց գյուղում։ Բաժնի ոստիկանները Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանդամասերից մեկում բենզասղոցով կանգուն ծառեր հատելիս հայտնաբերել էին 40 և 58 տարեկան երկու տղամարդու։ 58-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութն իրենն է, ինքն է խնդրել 40-ամյա համագյուղացուն, առանց համապատասխան թույլտվության, հատել կանգուն ծառերը։ Տղամարդը փայտանյութն իր բակ տեղափոխելու համար դիմել էր նույն գյուղում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նա էլ իր բեռնատարով գնացել էր հատված ծառերը տեղափոխելու։

Շարունակելով միջոցառումները՝ Թումանյանի բաժնի ոստիկանները նույն օրը հայտնաբերել են ապօրինի ծառահատման երրորդ դեպքը՝ դարձյալ Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում էր։ Դսեղցի 47-ամյա տղամարդը բենզասղոցով հատել էր լորենիներ, մասնակի մանրացրել ու բեռնել էր իր մեքենան։

Փայտանյութով բեռնատարները տեղափոխվել են Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիում երկու եղբայր թմրանյութ են աճեցրել ու օգտագործել. ոստիկանության տեսանյութը
Իսկ 36-ամյա եղբոր տանը ոստիկանները հայտնաբերել են ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք...
2022 թ. Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 24,4%-ով. Ոստիկանության կոլեգիայի նիստ
Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ...
Պարեկային ծառայողների օրինական գործունեությանը միջամտելու համար հերթական քաղաքացուն է մեղադրանք ներկայացվել
Դեպքի ամբողջական հանգամանքները, ինչպես նաև մասնակից մյուս անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու նպատակով...
Դուշանբեում հայտարարել են Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգության աճի մասին
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Տաջիկստանում, հատկապես սահմանամերձ շրջաններում, նկատվում է ․․․
Քննարկվել են ՔԿՀ-ներում թմրանյութերի, բջջայինների արգելման, հացադուլների և ինքնասպանությունների կանխման աշխատանքները
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների գլխավորությամբ ամփոփվել են ՔԿՀ-ների՝ 2022-ի գործունեության արդյունքները...
Այրված տղամարդու ձեռքերում հայտնաբերվել է 2 տուփ լուցկի․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի...
Ամենաշատ