News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Իշխանությունը պետք է օգնի զոհված պայմանագրային զինծառայող Վահան Հակոբյանի ընտանիքին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ինքը եւ իր խմբակցության մի խումբ գործընկերներ օրերս եղել են Վարդենիս քաղաքում եւ սահմանից ոչ հեռու գտնվող հարակից գյուղերում։ Արեգունի գյուղում պատգամավորները հանդիպել են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ զոհված Հակոբյանի ընտանիքին։

«29-ամյա Վահանը կին ու չորս երեխա ունի՝ 7, 6, 4 տարեկան աղջիկներ եւ մեկուկես տարեկան տղա։ Վահանի այրին՝ Նաիրան, օգնություն չի ստանում միայն այն պատճառով, որ ժամանակին չի գրանցել իր ամուսնությունը Վահանի հետ, թեեւ նրա հետ ապրել է 2014 թվականից։ Դրա պատճառով Հակոբյանի ընտանիքը չի ստանում իրեն հասանելիք օգնությունը»,-ասաց Վարդանյանը։

Պատգամավորը նշեց, որ տոնածառի լույսերով զբաղվելու փոխարեն վարչապետը, պաշտպանության նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը պետք է գնային Վարդենիս եւ գլուխները խոնարհեին այդ ընտանիքի առջեւ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ