News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Որքանով ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով, այդքանով էլ չի վերադարձել, որովհետեւ աշխատանքի իմիտացիա է տեղի ունենում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին:

«Մարդիկ գալիս-գրանցվում են, գնում են իրենց գործերով, հետո հայտարարությունների ժամին գալիս են և, արի ու տես, հիշում մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները: Զարմացած դեմքի արտահայտությամբ գալիս են ու այստեղ ներկայացնում տարբեր ընտանիքներին վերաբերող խնդիրներ:

Ցավն այն է, որ այս մարդիկ հիշում են այս ընտանիքներին, ինչպես իրենց իշխանության ժամանակ, երբ քաղաքական խնդիր լուծելու հարց կա»,- ասաց Հովհաննիսյանը:

Խնդիրները բարձրացնելու և դրանց լուծում տալու համար, Հովհաննիսյանի խոսքով, կան հարթակներ, որոնց ընդդիմությունը չի մասնակցում, նախագծեր չի ներկայացնում:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառմանը՝ նշելով. «Մենք բոլորս աննկարագրելի բարդ ժամանակաշրջանով ենք անցել՝ մեծերը, մանուկները եւ մեզ պետք են լույսեր, մեզ պետք են գույներ, մեզ պետք են ժպիտներ: Հայաստանն ապրելու է, Հայաստանում տոներ են լինելու, մարդիկ միմյանց ծափահարելու են: Մենք այդ ամենն անելու ենք հանուն մեր այն քույրերի ու եղբայրների, որոնք իրենց կյանքը զոհաբերել են, որպեսզի Հանրապետության հրապարակում մեր մանուկները ուրախանան ձեզ համար ֆոսֆորի նմանվող հրավառություններով ու ձեզ բթացնող տոնածառներով: Ես ձեզ լիքը հրավառություններ ու լիքը տոնածառներ եմ մաղթում այս կապակցությամբ»:

Տպել
Ամենաշատ