News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Չինաստանի պաշտպանության նախարարությունը միջուկային զենք ստեղծելու իր ծրագրի տեմպերի մասին Պենտագոնի զեկույցն «շահարկում» է անվանել։

Պենտագոնն ավելի վաղ հայտարարել է, ոեւ Չինաստանը, հավանաբար, մինչեւ 2035 թվականը կունենա 1500 միջուկային մարտագլխիկների պաշար, եթե շարունակի միջուկային զենքի աճի ներկայիս տեմպերը:

Ի պատասխան՝ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «անհեթեթ ենթադրություններ է անում» Չինաստանի միջուկային ուժերի արդիականացման վերաբերյալ։ ՉԺՀ ՊՆ-ն նշում է, որ ԱՄՆ-ն պետք է մտածի իր միջուկային քաղաքականության մասին, առավել եւս, որ ունի աշխարհի խոշորագույն միջուկային զինանոցը։

«ԱՄՆ-ն ակտիվորեն մշակում եւ ձգտում է մարտավարական միջուկային զենք տեղակայել առաջնագծում, իջեցրել է միջուկային զենքի տեղակայման համար շեմը եւ իրականացնում է միջուկային զենքի տարածում Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ անվտանգության ոլորտում իր գործընկերության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Պետք է ընդգծել, որ Չինաստանը խստորեն հետեւում է ինքնապաշտպանության միջուկային ռազմավարությանը, միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ն ունի մոտ 3700 միջուկային մարտագլխիկ, որոնցից մոտ 1740-ը տեղակայվել են։

ՉԺՀ ՊՆ-ն հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ն է «խնդիրների ամենամեծ աղբյուրը», երբ խոսքը  գլոբալ անվտանգության մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ