News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զենք արտադրող Lockheed Martin-ը եւ իսրայելական կապալառու Rafael-ը միավորվել են՝ ստեղծելու բարձր էներգիայի լազերային զենքի համակարգ, որը հիմնված է Իսրայելում արդեն մշակված տեխնոլոգիայի վրա, որը կարող է շուկա դուրս գալ հաջորդ տարի:

Գաղափարը, ինչպես հայտարարել են ընկերությունները, Iron Beam-ի տարբերակն է, որը ՀՕՊ լազերային համակարգ է։ 

Ընկերությունները նշել են, որ անցյալ տարի Iron Beam-ը մի շարք փորձարկումներ է անցել, որոնք ապացուցել են համակարգի աշխատունակությունը, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելը հույս ունի Iron Beam-ը տեղակայել արդեն հաջորդ տարի՝ որպես թշնամու հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու շատ ավելի էժան այլընտրանք, քան ներկայումս օգտագործվող հրթիռները:

Համակարգը, որի նախատիպը ներկայացվել էր անցյալ տարի, օգտագործում է լազերներ՝ գերտաքացման եւ օդային սպառնալիքները չեզոքացնելու համար: «Այս համաձայնագիրը կընդլայնի եւ դիվերսիֆիկացնի այն հնարավորությունները, որոնք մենք կարող ենք առաջարկել տարբեր հաճախորդների»,-ասել է Rafael պետական ընկերության գործադիր տնօրեն Յոավ Հար-Էվենը:

Iron Beam-ը պետք է լրացնի Իսրայելի գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության համակարգը, որը հիմնված է «Նետ», «Երկաթե գմբեթ» եւ «Դավթի պարսատիկը» համակարգերի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ