News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ոչ թե պետությունը որոշել է, որ մարդիկ այլեւս նպաստի կարիք չունեն, այլ օրենքի տրամաբանությունն այդպիսին է եղել, որ եթե ընտանիքի եկամտի չափը անապահովության շեմից ցածր է, ապա այդ դեպքում պետությունը վճարում է նպաստ, իսկ երբ այդ շեմը գերազանցվում է, անկախ նրանից, թե դա թոշակի բարձրացման միջոցով կլինի, թե այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ըստ օրենքի նպաստի վճարումը դադարեցվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 3 հազար դրամով կենսաթոշակը բարձրացնելուց հետո շուրջ 3000 քաղաքացիներ զրկվել են նպաստից:

Ինչ վերաբերում է նրան, որ անտրամաբանական է, որ 3 հազար դրամով թոշակը բարձրացնելով, մարդը զրկվում է 18 հազար դրամ նպաստից, փոխնախարարն ասաց. «Մենք հիմա քննարկում ենք այդ հարցը, թե ինչպիսի լուծումներ կարող ենք տալ, ինչպես կարող ենք այս սահուն անցումը ապահովել, որ իրենց գնողունակությունն ու իրական անապահովության հետ կապված խնդիրը լուծենք:

Անապահովության գնահատման եւ նպաստների նոր համակարգ է նախարարությունը մշակել, որի ներդրումը նախատեսվում է 2023-ի հուլիսի 1-ից: Այն ավելի արդար եւ ավելի հաշվարկված ու իրական կարիքներին հասցեական մոտ համակարգ է լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ նպաստից զրկվելով մարդիկ կորցնում են նաեւ կոմունալ վճարումների հետ կապված արտոնությունները, Դավիթ Խաչատրյանն ասաց. «Դա ամբողջական համակարգ է, դու կամ այդ համակարգից ներս ես, կամ դուրսը: Եթե համակարգից դուրս ես եկել, բոլոր տեսակի արտոնություններից չես օգտվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ