News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կիեւը ձգտում է, որ Վրաստանը դառնա պատերազմի կողմ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։

«Ռուսաստանի օկուպացիոն պատերազմում կողմ դառնալը Վրաստանի շահերից չի բխում, մենք կաջակցենք խաղաղությանը։ Երբ երկրի ներկայացուցիչն ասում է, որ Վրաստանը պետք է զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարի Ուկրաինային, ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն առանձնահատուկ ակնկալիքներ չեն կարող ունենալ Վրաստանից հատուկ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով։ Ուղերձը, որ հնչեցրել է այդ մարդը, այն է, որ Վրաստանը պետք է դառնա ռազմական հակամարտության կողմ»,-նշել է Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանն Ուկրաինային «անվերապահ քաղաքական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում իր հնարավորությունների մասշտաբներից եւ սահմաններից դուրս, իսկ ռազմական օգնություն չի կարող տրամադրել եւ չի տրամադրի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հատուկ գործողությունը կավարտվի մինչեւ տարեվերջ․ Կադիրով
Արեւմուտքը ծնկի կիջնի․․․
Ուկրաինայում երեք ամսով երկարացրել են ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը
Ուկրաինայում 90 օրով երկարացրել են ռազմական դրությունը եւ զորահավաքը...
Ռադան Մալյուկին նշանակել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար
Զելենսկին ժողովրդական պատգամավորներին կոչ է արել քվեարկել Վասիլի Մալյուկի օգտին․․․
Արեստովիչը հակամարտության ավարտից հետո հնարավոր է համարել կորեական սցենարն Ուկրաինայում
Պատերազմը կարող է ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում են ուկրաինացիները...
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում Ուկրաինային մեղադրել են սահմանին վտանգավոր իրավիճակ ստեղծելու մեջ
Ուկրաինան վտանգավոր իրավիճակ է ստեղծում Բելառուսի հետ սահմանին...
Նորվեգիան Ուկրաինային 7,2 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի 5 տարվա ընթացքում․ VG
Նշվում է, որ տվյալները թերթը ստացել է սեփական աղբյուրներից․․․
Ամենաշատ