News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը մտադիր էր հայկական կողմին ցույց տալ, որ ցանկացած պահի եւ ցանկացած առիթով կարող է դա անել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակցությունների հարցով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն հասկանում է, որ Արցախում հանքեր շահագործող ընկերությունները խոշոր հարկատուներ են եւ աշխատատեղերի տեսանկյունից շատ կարեւոր են։

«Ռուբեն Վարդանյանի հետ բանակցություններից Ալիեւի հրաժարումը չի նշանակում, որ այլ մակարդակներով բանակցություններ չեն լինի։ Բաքուն բանակցություններից առաջ ուզում է հարվածել Վարդանյանի իմիջին։ Ի սկզբանե ադրբեջանցիների նպատակն էր  հայկական կողմին ներկայացնել բացասական լույսի ներքո»,-հավելեց նա։

Փորձագետը նշեց, որ Բաքուն ցանկանում է արցախահայությանը դնել երկընտրանքի առաջ՝ կամ Ադրբեջանի քաղաքացիության ընդունում կամ վտարում։

Նրա կարծիքով՝ սադրանքներն ու զորավարժություններն անընդհատ լինելու են, որպեսզի Հայաստանին պահանջներ ներկայացնեն։

«Հայաստանը չի աշխատում այլընտրանքներն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվանում է, պատրաստակամություն չի ցուցաբերում լուրջ քայլեր ձեռնարկել՝ այդ քաղաքականությանը հակազդելու համար։ Ավելին, նրանք հայտարարել են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ պնդելով, որ Արցախն ինքը պետք է բանակցի Բաքվի հետ։ Դա Ադրբեջանին ավելի շատ լծակներ է տալիս, քան նա ունեցել է 1988 թվականից ի վեր։ Ալիեւն այդ դեպքում կարող է հարց բարձրացնել այն մասին, թե ինչ են անում հայկական փողերն ու անձնագրերը, ինչպես ինքն է կարծում, իր տարածքում»,-նշեց Մարտիրոսյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ