News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով:Այս մասին հայտնում են բկ-ի ֆեյսբուքյան էջում:

Ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով:

Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:

Մեկ անգամ եւս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ:

Տպել
Ամենաշատ