News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա:

Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծերով առաջարկվում է սահմանափակել հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները:

Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետության նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով:

Առաջարկվում է նախատեսել նաեւ իրավակարգավորումներ, որոնց պարագայում հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում:

Այս նախագծով Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ ունեցող Պետական պահպանման ծառայությունը ունենալու է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ, ավելին՝ պետական պահպանության ծառայության ղեկավարը նշանակվելու եւ ազատվելու է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Այսինքն՝ այստեղ եւս վարչապետը նոր լիազորություններ կունենա եւ ԱԱԾ-ից կվերցնի ՊՊԾ ծառայությունը՝ տանելով իր ենթակայության տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար
Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ...
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների...
«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ
Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը...
«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է
Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին...
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյան...
«Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից
Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր...
Ամենաշատ