News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանություններն ամբողջ երկրում թուլացրել են կորոնավիրուսի տարածման դեմ մտցված կանխարգելիչ միջոցները։ Այս մասին նշվել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցների օպտիմալացման մասին փաստաթղթում, որը հրապարակվել է չորեքշաբթի երկրի Հիգիենայի եւ առողջապահության  հարցերի պետական կոմիտեի կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ այժմ բարձր վտանգի գոտիներ են համարվում ոչ թե վարչատարածքային միավորները, այլ «շենքերը, բնակարանները, հարկերը եւ տնային տնտեսությունները»։ «Ժամանակավոր շրջափակման բոլոր ձեւերը (բարձր վտանգի գոտիները) չեն թույլատրվում»,- նշվել է  փաստաթղթում։ Անընդմեջ 5 օրվա ընթացքում նոր վարակների բացակայության դեպքում բարձր ռիսկի գոտու ռեժիմը հանվում է։

Բացի այդ, անախտանիշ վարակում եւ հիվանդության թեթեւ ընթացք ունեցող մարդիկ կարող են ընտրություն կատարել տանը մեկուսացվելու եւ կամավոր կենտրոնացված կարանտինի միջեւ։

Այն տարածքներում, որոնք չեն համարվում բարձր վտանգի գոտիներ, չպետք է սահմանափակվի մարդկանց տեղաշարժը, չպետք է կանգնեցվեն արտադրությունը եւ բիզնես-գործունեությունը, նշել են իշխանությունները։

Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ է գրանցվել նոյեմբերի սկզբին, դրանց մեծ մասը՝ անախտանշան։ Երկրի կառավարությունը սկզբում խստացրել է սահմանափակումները։ Նոյեմբերի վերջին Չինաստանի մի շարք քաղաքներում ցույցեր տեղի ունեցան հակաքովիդային միջոցների դեմ։ Ցույցերի պատճառներից մեկը հրդեհն էր Ուրումչիի բազմահարկ բնակելի շենքում, երբ զոհվել էր տասը մարդ։ Չինական լրատվամիջոցներում շրջանառվում էր այն չհաստատված տեղեկությունը, որ լոքդաունի պատճառով հրշեջները չեն կարողացել ժամանակին հասնել միջադեպի վայր, իսկ բնակիչները չեն հասցրել հեռանալ իրենց բնակարաններից։ Իշխանությունները հերքել են այս տեղեկությունը։

Չինաստանում չեղարկել են նաեւ պարտադիր ՊՇՌ-թեստավորումը նրանց համար, որոնց աշխատանքը կապված չէ վարակման բարձր ռիսկի հետ կամ չի ենթադրում շփումներ երեխաների կան տարեցների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոցիոլոգները փորձել են պատասխանել այն հարցին, թե ինչու են մարդիկ հավատում դավադրությունների տեսությանը
Ամերիկացիների կեսից ավելին հավատում է գոնե մեկ դավադրության տեսության...
Տնտեսագետը ԱՄՆ տնտեսության մասին սարսափելի նախազգուշացում է արել
Դա կլինի չափավոր պատմականորեն միջին ռեցեսիա, եւ մենք կվճարենք համաճարակի քաղաքականության գինը, որը, իմ կարծիքով, սխալ էր ուղղորդված...
Գիտնականները պարզել են, որ մահերով մարդկանց վախեցնելը չի ազդում դիմակ կրելու նրանց ցանկության վրա
Հաղորդագրությունների երկու տեսակներն էլ չեն ազդում մարդկանց սոցիալական վարքագծի վրա․․․
Խոշորագույն հեռարձակողները ցույց կտան Ջոնսոնի ցուցմունքները՝ «կորոնավիրուսային երեկույթի» հետաքննության շրջանակներում
Դա բարձր խաղադրույքովներով ներկայացում կլինի․․․
Բրիտանացի պատգամավորը COVID-19-ի պատվաստանյութերը համեմատել է Հոլոքոստի հետ
Վերջին ամիսներին Բրիջենն ավելի քննադատաբար էր արտահայտվում COVID-19-ի պատվաստանյութի մասին․․․
ԱՀԿ-ի տնօրենը Չինաստանին կոչ է արել վերսկսել COVID-19-ի տվյալների կանոնավոր փոխանցումը
ԱՀԿ-ն կրկին ընդգծում է պատվաստումների կարեւորությունը, ներառյալ լրացուցիչ չափաբաժինները․․․
Ամենաշատ