News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են

«Իրազեկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Աշխատավարձի նվազագույն չափի մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մթնոլորտային օդի պահպանման մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ