News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանություններն ամբողջությամբ քանդեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

Անդրադառնալով ԱԺ–ում ընդդիմության կողմից օրենքի նախագծին կողմ քվեարկելուն` Օհանյանը նշեց. «Մենք «Պաշտպան հայրենյաց»–ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին մենք կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկումը և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են»:

Նրա խոսքով` այս գաղափարը ՊՆ–ի «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որն իշխանությունը «քանդել» և ներկայացնում է այլ ենթատեքստով։

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Տպել
Ամենաշատ