News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը մեկնաբանել է Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինի հայտարարությունը, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով Atameken Business հեռուստաալիքին։

Երլան Կոշանովն իր կարծիքն է հայտնել Ղազախստանում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցի առիթով, որը վրդովմունք է առաջացրել։ Մաժիլիսի խոսնակի կարծիքով՝ Բորոդավկինը չպետք է միանար որոշ քաղաքական գործիչների քարոզչական արտահայտություններին։ Դիվանագետի խոսքի որոշ պահեր չեն համապատասխանում նրա կարգավիճակին, նշել է Երլան Կոշանովը։

«Ես ուշադիր ծանոթացել եմ պարոն Բորոդավկինի հարցազրույցին։ Նրա հարցազրույցի որոշ պահեր իսկապես չեն համապատասխանում նրա կարգավիճակին եւ օգտակար չեն։ Չնայած պարոն Բորոդավկինը շատ փորձառու դիվանագետ է, մենք նրան վաղուց ճանաչում ենք։ Եվ նա չպետք է նմանվեր քարոզիչներին ու քաղաքագետներին։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ այլատյացություն Ռուսաստանում էլ կա, այլ երկրներում էլ, ուստի մենք պետք է համատեղ աշխատենք հօգուտ մեր պետությունների, որպեսզի մեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, առաջին հերթին՝ քաղաքական գործիչների արտահայտությունները չվնասեն մեր երկկողմ հարաբերություններին»,- ասել է Մաժիլիսի նախագահը։

Մինչ այդ Բորոդավկինը Sputnik-ի հարցազրույցում մտահոգություն էր հայտնել այն մասին, որ ավելի ակնհայտորեն են արմատական ազգայնական միտումներ նկատվում Ղազախստանում։ Նրա խոսքով՝ ինտերնետը լի է տեսասյուժեներով, որոնցում արմատական նացիոնալիստներն անընդունելի պահանջներ եւ ռուսատյաց կարգախոսներ են ներկայացնում։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ ուժեղ մանդատով, որն ունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ընտրություններում տարած հաղթանակից հետո, կոշտ միջոցներ կձեռնարկվեն ամեն տեսակ ծայրահեղական ազգայնական ելույթները կասեցնելու համար։ Ինչպես նշել է ՌԴ դեսպանը, «եթե մեզ խնդրեն այդ մասին, մենք կօգնենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ