News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը դատախազությունից եւ կառավարությունից պահանջել է կատարել ցուցարարների հիմնական պահանջը եւ լուծել երկրի հիմնական արտահանման արտադրանքի՝ քարածխի զանգվածային  յուրացման մասին գործի հետաքննության հարցը։

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել  Ուլան Բատորում կառավարության անդամների, նախագահի վարչակազմի, գլխավոր դատախազության ղեկավարության եւ ուժային գերատեսչությունների հետ հանդիպմանը, հաղորդում է Eagle տեղեկատվական պորտալը։

Ինչպես նշել է նախագահը, բողոքի ակցիաները շարունակվում են արդեն չորս օր, սակայն կառավարությունն ու իրավապահ մարմինները դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել ցուցարարների պահանջները բավարարելու համար։

Նա խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել հնարավորինս արագ լուծել բողոքի ակցիաների հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ