News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել են պետական ​​դավաճանության համար մահապատիժ սահմանող օրինագիծը։ Այս մասին հայտնում է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցները մտադիր են կիրառել պետական ​​պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց կամ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ՝ նրանց կողմից պետական ​​դավաճանության կատարման դեպքում։

Նշվում է, որ նախագծով առաջարկվում է ՔՕ 356 հոդվածի 2-րդ մասում փոփոխություններ մտցնել, որոնք պետական դավաճանության դեպքում նախատեսում են պատժի ամենաբարձր աստիճանի՝ մահապատժի կիրառման հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ