News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline «Նոր մեդիա դպրոց»-ում ուսումնական երրորդ փուլի մեկնարկի մասին: Beeline «Նոր մեդիա դպրոցի» դասընթացները նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին եւ կանոններին եւ համացանցի տարբեր հարթակներում վարել ինտերնետ-օրագիր:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացներն անցկացվում են հայտնի փորձագետների, հանրահայտ բլոգերների եւ ինտերնետ-հաղորդակցությունների մասնագետների կողմից: Դպրոց ընդունվելու հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները. լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտքեր փոխանակել իրենց էլեկտրոնային օրագրերի ընթերցողների հետ:

Beeline «Նոր մեդիա դպրոց» նախագիծն իրականացվում է «Ժառանգ» ՀԿ-ի հետ համատեղ 2011 թ. հունիսից: Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը երեք շաբաթ է, շաբաթական երեք պարապմունք: Դասընթացն ավճար է եւ նախատեսված է 18-35 տարեկան անձանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ