News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վերածնվող Հայաստաբ» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը, որ ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, չի վերցնի մանդատը։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի Հայրենակիցներ,

Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ:

Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:

Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ:

Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը:

Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։ Եթե նրանք սահմանված մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա խորհրդարանում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ։

Մինչ այժմ մանդատը չվերցնելու մասին հայտարարել են նաեւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ու իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Տպել
Ամենաշատ