News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արմավիրի  մարզի իշխանության ներկայացուցիչները, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին:

Արմավիրի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարզպետին ուղեկցել են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել էին:

Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում, վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ