News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։

Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Նրանք նախ պարզել են, որ մոպեդները գողացել են մայրաքաղաքում բնակվող 14, 18 և 19 տարեկան տղաներ։ 19-ամյա երիտասարդին Ավանի ոստիկանները դեկտեմբերի 3-ին հայտնաբերել ու ձերբակալել են։ Մյուսները իրավապահներին են ներկայացել բացատրական աշխատանքի արդյունքում։ Հետագա միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվել է. մոպեդները մասնատվել էին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Ամենաշատ