News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքը կստանա իր հասնելիք փոխհատուցումը։ Հարցը լուծված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է:

Հիշեցնեմ, որ խոսքը 4 անչափահաս զավակ ունեցող, սեպտեմբերին զոհված Վահան Հակոբյանի ընտանիքի մասին էր, որին չէր տրամադրվում հասանելիք փոխհատուցումը, որովհետև Վահան և Նաիրա Հակոբյանների ամուսնության փաստը գրանցված չէր:

Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր` ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա:

Իսկ ընտանիքի հոր զոհվելուց անցել է արդեն 3 ամիս»,,– գրել է պատգամավորը։

Հիշեցնենք` երեկ ԱԺ հայտարարությունների ժամին այս ընտանիքի պատմությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` պատկան մարմիններին կոչ անելով լուծել հարցը։

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վահան Հակոբյանը 4 անչափահաս երեխա ունի` 7, 6, 4 տարեկան դուստրեր և 1,5 տարեկան որդի։

Վարչապե՛տ, նախարա՛ր, լուծեք զոհված զինծառայողի ընտանիքի հարցը, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան

Տպել
Ամենաշատ