News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վթարային շենքերի վերաբերյալ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ունենք ծրագիր, որով հիմնական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին, եւ 2026-ին հանրապետության մասշտաբով վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը պետք է լուծված լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Այս տարի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, իսկ հիմնական ծրագիրը կսկսվի 2024-ին, ավարտը կլինի 2026-ին»,-ասաց նա:

Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ