News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանում սոցիալական խռովությունների վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հիմնված է ամերիկյան հետախուզության տվյալների վրա։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամեն կերպ փորձում է թաքցնել իր ներքին քաղաքականության ձախողումը՝ ագրեսիվ դիրքորոշում որդեգրելով Իրանի նկատմամբ։

«Մակրոնի հակաիրանական դիրքորոշումը ծառայում է նաեւ նրա հավակնություններին՝ ԱՄՆ-ից զիջումների հասնելու այլ միջազգային հարցերում, այդ թվում՝ Ֆրանսիայի հարաբերությունները Պարսից ծոցի հարուստ արաբական երկրների հետ»,-ասել է նա։

«Դա նշանակում է, որ ամերիկացիները պատանդ են վերցրել Եվրոպան, իսկ կոնկրետ՝ Ֆրանսիան եւ Գերմանիան»,-հավելել է նախարարը։

Խաթիբը նշել է, որ Իրանն ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Միացյալ Նահանգներն օգտագործել է իր ազդեցությունը Պարսից ծոցի արաբական պետությունների վրա, որպեսզի թույլ չտա նրանց մասնակցել եվրոպացիների հետ զենքի եւ առեւտրի շահավետ գործարքներին: Նա նաեւ ասել է, որ Իրանի նկատմամբ Մակրոնի կոշտ դիրքորոշման վրա ազդել է Թեհրանի կողմից ֆրանսիական հետախուզության երկու սպաների ձերբակալությունը: Նա նշել է, որ Թեհրանը կարող է ավելի մանրամասն տեղեկություններ բացահայտել առաքելության մասին, եթե Ֆրանսիան շարունակի թշնամաբար վերաբերվել երկրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ