News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ նրա 6-ամյա դուստրը առցանց սպառնալիքներ են ստացել գործազուրկ տղամարդուց, որը զայրացած է աղքատության դեմ պայքարի սուբսիդիան կրճատելու կառավարության ծրագրերից: Reuters-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ 27-ամյա սիցիլիացին հետախուզման մեջ է սպառնալից պահվածքի համար։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ նրա տանը խուզարկություն է կատարվել, իսկ Twitter-ում նրա էջը փակվել է։

Մելոնիի աջակողմյան կառավարությունը ցանկանում է սահմանափակել այսպես կոչված «քաղաքացիների եկամուտների» սխեման հաջորդ տարի՝ նախքան 2024 թվականին այդ միջոցը ամբողջությամբ վերացնելը, երբ այն կփոխարինվի նոր արտոնությամբ, որի մանրամասները դեռ պետք է հստակեցվեն:

Մելոնին, որը պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին, միշտ քննադատել է «քաղաքացիների եկամուտների» սխեման, որը ներդրվել է 2019 թվականին,  պնդելով, որ աշխատունակ տարիքի մարդկանց չպետք է թույլ տրվի անվերջ ապրել պետական սուբսիդիաների հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ