News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ներկայացրել են հայ-ռուսական երկխոսության հումանիտար, հասարակական նշանակության, ինչպես նաև միջպետական մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր:

Արա Խզմալյանն անդրադարձել է 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին: Այս համատեքստում  նախարարի տեղակալն առանձնացրել է Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում իրականացված «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» ծրագրին, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան լարային քառյակը: Փոխադարձաբար՝ Երևանում, Վանաձորում և Դիլիջանում նշվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը: Գործուն փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:

«Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նույնպես վերջերս հանդես է եկել Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում: Նոր կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտների միջև: Տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից էին աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի գլխավորած «musicAeterna» նվագախմբի, երգչախմբի, պարային խմբի և «musicAeterna byzantina» երգչախմբի հայաստանյան հյուրախաղերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ չնայած հայ-ռուսական մշակութային համագործակցության ակտիվ օրակարգի առկայությանը՝ երկխոսության նոր հարթակի  ձևավորման առաջարկ է ստացվել ռուս գործընկերների կողմից, որը սիրով ընդունվել է:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովի մեկնարկով էլ հիմք է դրվում երկխոսության  նոր հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:

«Քննարկումից հետո այցեր են նախատեսվում համապատասխան կառույցներ՝ Երևանի պետական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Օպերային թատրոնի, պարարվեստի ուսումնարանի, «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավարությունները հանդես են գալու առաջարկություններով, որովհետև Ռուսաստանն ունի մասնագիտական լուրջ ներուժ, հատկապես՝ պարարվեստի բնագավառում, որը մեզ համար բավական արդյունավետ համագործակցություն կլինի: Սա հանրային քննարկման բնույթի հանդիպում է և մասնագիտական համագործակցության հաստատման հնարավորություն»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նշմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նախարարությունների, պետական կառույցների  մակարդակով, սակայն չկա քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ:

«Այս քննարկմանը երկու կողմից էլ մասնակցում են ականավոր գիտնականներ, բժիշկներ,  արվեստագետներ: Համագործակցությունը պետք է լինի ինստիտուտների մակարդակում. համատեղ ծրագրեր պետք է մշակեն գիտական կենտրոնները, թատերական կոլեկտիվները, պատկերասրահները, կրթական հաստատությունները: Գուցե լինեն վերապատրաստման դասընթացներ, երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրեր»,- նշել է նա և հավելել՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական են, ունեն լուրջ պատմություն, և հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն նշանավոր մարդիկ:

Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ 2023 թվականին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որը լավ առիթ է՝ կազմակերպելու մի շարք միջոցառումներ նաև Ռուսաստանում:

Հավելենք, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ