News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ամրապնդել իր պահպանողական ընտրական բազան հաջորդ ամռանը կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով, որոնք կընդլայնեն հանրային վայրերում հիջաբ կրելու իրավունքը եւ կարգելեն միասեռ ամուսնությունները, գրում է Bloomberg-ը:

Այս քայլը նախատեսված է առաջին հերթին որպես քաղաքական հնարք, քանի որ իշխող կոալիցիան՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավորությամբ, փոփոխությունները կատարելու համար բավարար ձայներ չունի: Եվ դրանց գործնական անհրաժեշտությունը չկա։

Եթե նույնիսկ փոփոխություններն իսկապես ստանան խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները, դրանք միայն կամրապնդեն ստատուս քվոն սահմանադրության մեջ: Թուրքիայի քաղաքացիական օրենքը հատուկ չի արգելում միասեռ ամուսնությունները, սակայն ամուսնությունը սահմանում է որպես «տղամարդու եւ կնոջ» միջեւ համաձայնություն: Ավելին, ավելի քան մեկ տասնամյակ առաջ դպրոցներում եւ պետական հաստատություններում հիջաբ կրելու բոլոր սահմանափակումները հանվել են։

Սահմանադրությունը փոփոխելու համար իշխող դաշինքին անհրաժեշտ է 600 պատգամավորների երկու երրորդը կամ 360 ձայն, որ առաջարկը հանրաքվեի դրվի։ Էրդողանի կուսակցությունը եւ նրա գործընկերները զբաղեցնում են 335 տեղ, ինչը անհնարին է դարձնում հետագա քայլերն առանց ընդդիմության աջակցության։

Ընդդիմադիր դաշինքի անդամներն այժմ քննարկում են՝ ամբողջությամբ մերժե՞ն օրինագիծը, թե՞ կողմ քվեարկեն միայն հիջաբի մասին փոփոխությանը, որն ամենաշատ աջակցությունն ունի կուսակցությունների կողմից։ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կօգտվի երկու վիճելի հարցերի շուրջ ցանկացած տատանումից՝ իր քարոզարշավի ընթացքում մրցակիցների վրա հարձակվելու համար:

Գործող օրենքները սահմանադրության վերածելու գաղափարն առաջին անգամ ծագել է հոկտեմբերին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացավ ներկայացնել օրինագիծ, որը կսահմանի հիջաբ կրելու ազատությունը։ Էրդողանը գաղափարն ավելի հեռուն տարավ՝ այն վերածելով սահմանադրական փոփոխության եւ միասեռ ամուսնություններն արգելող հոդված ավելացնելով։

Հաջորդ տարի կարեւոր ընտրությունների նախաշեմին Էրդողանը ամրապնդում է պահպանողականի իր համբավը՝ փորձելով գրավել ընտրողների ուշադրությունը: Քանի որ գնաճը վերջին 24 տարվա ամենաբարձր մակարդակում է, եւ տնտեսության նկատմամբ հասարակության դժգոհությունը դեռ աճում է, նրա պահպանողական-ազգայնական դաշինքն անում է ամեն ինչ, որպեսզի հաղթի ընդդիմության ոչ միահամուռ դաշինքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ