News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանը ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային եւ չի ներգրավվի  պատերազմում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա մենք հստակ հայտարարել ենք, որ դա չենք անելու, չենք ներգրավվելու այդ պատերազմի մեջ։ Դա մեր հստակ դիրքորոշումն է։ Որպես վարչապետ ես պատասխանատվություն եմ կրում ժողովրդի համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, հրապարակավ հայտարարել են, որ ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում։ Նա նշել է, որ Թբիլիսին տեղեկություններ ունի պատերազմում Վրաստանին ներգրավելու ծրագրերի մասին։

«Մենք նման շատ հայտարարություններ ենք լսել եւ ունենք տեղեկություններ, որոնք, ցավոք, հրապարակայնորեն չեն կարող հրապարակվել։ Բայց, փառք Աստծո, այսօր երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ մենք որոշեցինք,  որ մեզ համար ամեն ինչից վեր է մեր ժողովրդի եւ երկրի շահը։ Մենք հարգում ենք բոլոր երկրներին, բոլոր ժողովուրդներին, բայց ամենից շատ մենք սիրում ենք մեր երկիրն ու պաշտպանելու ենք մեր երկրի շահերը»,-հավելել է Ղարիբաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ