News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 7-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Այդ մասին կարելի է տեղեկանալ բորսայի կայքէջից:

Գործարքների չկայացման հիմնական պատճառը դոլարի առաջարկի բարձր գինն է` 373 դրամ: Հետաքրքիր է, որ դոլարի պահանջարկի գինը հասել է մինչեւ 372.50  դրամ, սակայն չի բավարարվել: Սա նշանակում է, որ բանկերը համոզված են, որ առաջիկայում դրամը կարժեզրկվի: Հիշեցնենք, որ երեկ դոլարը բորսայում վաճառվել է 1դոլար/371.50 դրամ միջին փոխարժեքով:

Դրամի արժեզրկման սպասումները իրենց արտացոլումն են գտել նաեւ կանխիկ դոլարի փոխարժեքում: Այսօր բոլոր բանկերը բարձրացրել են կանխիկ դոլարի փոխարժեքը, գործնականում այլեւս հնարավոր չէ 373 դրամով դոլար գնել, ինչպես երեկ: Դոլարի առքի գինը աճել է մինչեւ 371.50 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ