News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Time ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է 2022 թվականի «տարվա մարդ», ինչպես նաեւ «Ուկրաինայի ոգի»։

Կիեւում մնալու եւ շարունակվող պատերազմի պայմաններում իր երկիրը համախմբելու Զելենսկու որոշումը «ճակատագրական» անվանելով՝ Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալն ասել է, որ այս տարվա որոշումը «ամենահստակն է եղել, որքան հիշում է»:

«Նրա տեղեկատվական հարձակումը փոխել է աշխարհաքաղաքական եղանակային համակարգը՝ առաջացնելով գործողությունների ալիք, որոնք ընդգրկել են ամբողջ երկրագունդը»,- գրել է Ֆելսենթալը՝ հայտարարելով հաղթողին:

Զելենսկին ստացել է նաեւ «Ուկրաինայի ոգի» տիտղոսը, որի մարմնավորումը, Ֆելսենթալի խոսքով, «անթիվ մարդիկ են երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս»:

Անցյալ տարի դափնեկիրը եղել է Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ