News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանում կան գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք Եվրչոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որպեսզի իրենց խորհուրդ տա, թե ինչպես մոշ կամ ելակ կամ տանձ, կամ ծիրան աճեցնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցրին, որ գյուղական համայնքներում չկան անասնաբույժներ, անասնաբույծնեւ եւ այլ մասնագետներ:

«Ինչու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով աշխատանքի կարիք կա, այնտեղ էլ մասնագետները չեն գնում: Այս դիլեմաները մեր խորին համոզմամբ հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խորը եւ համապարփակ բարեփոխումների միջոցով:

«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա  նոնսենս է, որովհետեւ ժամանակակից  բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են հարյուրավոր  հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ։

Նաև սա է պատճառը, որ մենք մշակում ենք իրականացնելու համար ակադեմիական քաղաքի գաղափարը, որտեղ համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ, պատշաճ մեխանիզմներով պետությունը խթանում է նրանց ծառայությունները հասանելի դարձնելու  ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք ունենք, հեռանկար չունի. «Ամեն տեղ տանենք հինգ անասնաբույծ, վեց անասնաբույժ կանգնեցնենք, այդ գյուղատնտեսությունը  այդ մեթոդաբանությամբ չունի հեռանկար։ Դա մոտավորապես նույնն է, եթե մենք փորձենք, կներեք էլի, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են առաջանում, դինոզավրերի ֆերմա ստեղծենք։ Մանավանդ, այդպիսի չհաջողված փորձեր արդեն ունեցել ենք»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքը առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:

Վարչապետը շարունակեց, որ ոլորտում պետք է բովանդակային փոփոխություն լինի։

Նրա խոսքով, եթե Հայաստանում անասունի կաթնատվությունը կազմում է աշխարհում միջին կաթնատվության 20 տոկոսը, դա արդեն բավարար է, որ այդ գործունեությունը եկամտաբեր չլինի, եւ այդ դեպքում ոչ մի անասնաբույժ չի ցանկանա գնալ այդպիսի աշխատանք կատարել. «Լավ, տանենք, աշխատի, օգնի, եւս 10 տոկոսով կաթնատվությունն ավելանա, դրանից ընդհանուր պատկերը չի փոխվի: Մենք ասում ենք՝ աջակցում ենք ինտենսիվ գյուղատնտեսությանը, խելացի անասնագոմեր, կաթիլային ոռոգումԵթե մենք օգնենք գյուղացիներին այս բովանդակությամբ աշխատեն, ես հավաստիացնում եմ, որ անասնաբույծները հերթ կկագնեն: Այնտեղ որտեղ  կա շահույթ, այնտեղ կգտնվեն մասնագետներ, Եվրոպայից կգան»,-ասաց Փաշինյանը:

 

Տպել
Ամենաշատ