News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այս տարի եվրոպական տեխնոլոգիական ոլորտի արժեքը 400 մլրդ դոլարով, իսկ վենչուրային կապիտալի ֆինանսավորումը` 18 տոկոսով կրճատվել է: Այս մասին ասվում է վենչուրային Atomico ընկերության հաշվետվության մեջ։

Եվրոպայում պետական եւ մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների ընդհանուր արժեքը իջել է մինչեւ 2,7 տրիլիոն դոլար՝ 2021 թվականի վերջին 3,1 տրիլիոն դոլարի համեմատ: Անկման պատճառների թվում են բարձր տոկոսադրույքները, Ուկրաինայում պատերազմը եւ կադրերի ռեզերվի կրճատումը, հայտնում է Reuters-ը։

Շուկայական ճնշումը ստիպել է եվրոպական որոշ ամենահայտնի ընկերություններին միջոցներ հայթայթել զեղչով՝ իրենց երբեմնի չափազանց մեծ գնահատականի համեմատ: Օրինակ, շվեդական Klarna Bank AB վճարային ընկերությունը հանգանակել է 800 միլիոն դոլար՝ 6,7 միլիարդ դոլար գնահատման դեպքում, ինչը 85 տոկոսով քիչ է 2021 թվականին 46 միլիարդ դոլար նրա գնից:

Եվրոպայում վենչուրային կապիտալի ֆինանսավորումը տարեկան կտրվածքով նվազել է մինչեւ 85 միլիարդ դոլար՝ համաձայն 41 երկրներում հավաքված տվյալների, ինչը 18 տոկոսով պակաս է 2021 թվականին հավաքագրված 100 միլիարդ դոլարից:

Նոր «միաեղջյուրների»՝ 1 միլիարդ եւ ավելի դոլար արժողությամբ ընկերությունների թիվը նույնպես կրճատվել է՝ 2022 թվականին 105-ից հասնելով 31-ի:

Չնայած այս մարտահրավերներին, Atomico-ն պարզել է, որ ոլորտի ինսայդերները պահպանում են էնտուզիազմը: Մայրցամաքում հիմնադիրների եւ ներդրողների հարցման ժամանակ 77 տոկոսն ասել է, որ իրենք նույն կամ նույնիսկ ավելի մեծ ոգեւորությամբ են վերաբերվում եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերության ապագային, քան 2021 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ