News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է մոնիտորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակելու ԵՄ առանձին երկրների պատրաստակամությունը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը հիշեցրեց, որ առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-20-ը։ Երեւանը կողմ է դրա երկարաձգման գաղափարին։ Արտգործնախարարի խոսքով՝ ոչ ոք չի կասկածում վերոնշյալ առաքելության օբյեկտիվությանն ու անաչառությանը։ Միաժամանակ նա շատ կարեւոր անվանեց դիտորդների գնահատականը միջազգային հետագա գործընթացների համար։

«Կարեւոր է հասկանալ, թե որտեղ են ադրբեջանական ստորաբաժանումները, եւ որտեղ՝ հայկականը։ Դիտորդները ադրբեջանական գնդակոծության հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումներ արձանագրում են նաեւ Հայաստանի տարածքում։ Բացի այդ, առաքելության ներկայությունը կարող է կանխել իրավիճակի հետագա սրումը»,- պարզաբանեց Միրզոյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ